Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրենին

© Photo : press office of the President of Artsakh / Արթուր Վանեցյանն Արցախում է
Արթուր Վանեցյանն Արցախում է - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրները եղել են հանդիպման քննարկումների առանցքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում է:

Второй президент Армении Роберт Кочарян во время рабочей поездки в Ширак (12 ноября 2007). - Sputnik Արմենիա
Հայաստանի նախկին վարչապետին հարցաքննության են կանչել. Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Այսօր նա Արցախի նախագահի ընդունելությանն է արժանացել:

Ինչպես տեղեկացնում են նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը:

Լրահոս
0