Միջադեպ Կանադայում. կան զոհեր, ոստիկանությունը խնդրում է բնակիչներին տնից դուրս չգալ

CC BY 2.0 / flightlog / Police CarПолицейский автомобиль, Канада
Полицейский автомобиль, Канада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կանադական Ֆրեդերիկոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Ոստիկանությունը հաստատել է զոհվածների մասին տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Կանադական Ֆրեդերիկոնի ոստիկանությունը խնդրել է բնակիչներին կողպել տների դռներն ու դուրս չգալ։ Այս մասին նրանք հայտնում են Twitter միկրոբլոգում։

«Հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կանադայի ոստիկանները նաև խնդրում են բնակիչների շրջանցել քաղաքի որոշ փողոցները, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել։ Գերատեսչության միկրոբլոգի համաձայն` առաջին հնարավորության դեպքում լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Լրահոս
0