«Դե ինչ, Դանիելե». «Յուվենտուսի» կիսապաշտպանը դարպասները տարել է, որ Ռոնալդուն գոլ չխփի

© Sputnik / Александр Нестеров / Անցնել ֆոտոբանկФутболист Криштиану Роналду
Футболист Криштиану Роналду - Sputnik Արմենիա
Զվարճալի դրվագը տեղի է ունեցել Թուրինի «Յուվենտուսի» մարզումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին թիմի նորեկին` Քրիշտիանու Ռոնալդուին, կանգնեցնելու միջոց է գտել` արտասովոր հնարամտություն ցուցաբերելով։ Քրիշտիանուն նոր էր պատրաստվում գնդակն ուղարկել դարպասը, երբ Ռուգանին վերցրեց է դարպասն ու այն մի կողմ քաշեց։

Զվարճալի դրվագի տեսաձայնագրությունը տեղադրվել է ակումբի Twitter–ի էջում, նրա տակ գրված է. «Դե ինչ, Դանիելե, սա Քրիշտիանուին կանգնեցնելու ևս մեկ միջոց է»։

Հիշեցնենք` Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին 117 մլն եվրոյի դիմաց։ Նրա պաշտոնական դեբյուտը նոր թիմում տեղի կունենա օգոստոսի 18-ին, երբ թուրինցիները Ա Սերիայի առաջին փուլում կխաղան «Կևոյի» հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала