Անհայտ անձն ինքնաթիռ է առևանգել Սիեթլի օդանավակայանից ու կործանվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չթույլատրված թռիչքն իրականացրել է ավիաընկերության աշխատակիցը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի ափամերձ տարածքի անվտանգության աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգել են Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Սիեթլի Տակոմա միջազգային օդանավակայանից ապօրինի թռիչքն իրականացրել է ավիաընկերության աշխատակիցը։

«Սիեթլի օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցն անօրինական թռիչքն իրականացրել է առանց ուղևորների, օդանավը կործանվել է Փյուջեթ ծոցի հարավում։ Օդանավակայանի աշխատանքի բնականոն ռեժիմը վերականգնվել է», — գրված է օդանավակայանի Twitter-յան էջում հրապարակած հաղորդագրության մեջ։

Օդանավը վթարի է ենթարկվել օդանավակայանից քիչ հեռու։ Ափամերձ տարածքի անվտանգության աշխատակիցները հաղորդում են ստացել, որ Վաշինգտոն նահանգի Քեթրոն կղզու մերձակայքում ծուխ է երևում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։

Լրահոս
0