00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղողօրհնեքը Հայաստանում. ի՞նչ չի կարելի անել տոնից առաջ

© Sputnik / Asatur YesayantsЧин освящения винограда
Чин освящения винограда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Աստվածածնի վերափոխման տոնը կնշի օգոստոսի 12-ին։ Սա Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մինչ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ, ինչպես ժողովուրդն ասում է` Խաղողօրհնեքը, ըստ ավանդույթի արգելվում է ուտել խաղող, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը։

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը օգոստոսի 15–ին ամենամոտ կիրակի օրը։ Այս տարի տոնը կնշվի օգոստոսի 12–ին։ Այդ օրը, եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունենում։ Այդ օրն ընդունված է ուխտագնացություններ ու զոհաբերություններ անել։ Դա Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է ու Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից ամենահինը։

праздник освящения винограда в Армении - Sputnik Արմենիա
Երևանը շողով-շաղով ու խաղողով

«Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել», – ասաց Գրիգորյանը։

Ըստ ավանդույթի, տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, գառ էին զոհաբերում ու բաժանում չքավորներին։

«Շատերը կարծում են, որ կենդանի զոհաբերելով կարելի է պարտքը կատարած համարել։ Տոնն իսկապես նշելու համար պետք է հետևել բոլոր ավանդույթներին», – կարծում է ազգագրագետը։

Նա ավելացրեց, որ եթե տոնն այսօր բնակչության մոտ ասոցացվում է պարզապես առատ և հարուստ սեղանի հետ, ապա հնում բոլոր ուտեստները նաև ծիսական բնույթ էին կրում։

 

Նոր ավանդույթները՝ որպես տոնի մաս

Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության ներկայացուցիչները տոնի նախօրեին Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս քահանա Մալյանի գլխավորությամբ մտադիր են այցելել Արարատ քաղաքի ծննդատուն։ Տոնից առաջ` շաբաթ երեկոյան ծննդատուն այցելելն արդեն բարի ավանդույթ է դարձել։

«Մենք ընտրում ենք ծննդատունը, տեղեկանում ենք, թե որքան երեխա է ծնվել այդ օրը, և այցելում ենք նորածիններին», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արարատ» միության նախագահ Տաթև Զախարյանը։

Որպես ընծա յուրաքանչյուր երեխայի օրհնած խաչ են մատուցում, սրբիչ և բուկլետ, որտեղ գրված է մկրտության ծիսակարգը։

«Մենք նախադեպ ենք ունեցել, երբ ծնողները դուրս գրվելուց հետո դիմում էին քահանա Պետրոսին, որպեսզի նա իրականացնի իրենց երեխայի մկրտության արարողությունը», – ասաց Զախարյանը։

Ծննդատան այցելությունից հետո բոլորը գնում են մասնակցելու երեկոյան պատարագին։ Կիրակի օրը, առավոտյան պատարագից և խաղողօրհնեքից հետո, վանքերի բակերում ժողովրդական տոնակատարություններ են կազմակերպվում՝ ազգային երգ ու պարով և ուտելիքներով։

Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը - Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը

 

Հայկական եկեղեցու վերաբերմունքը Աստվածածնի նկատմամբ

«Շատ կարևոր տոն է և Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկն է համարվում», – լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Շահե քահանա Հայրապետյանը։

Նա նշել է, որ հայկական եկեղեցին մեծ հարգանքով և ակնածանքով է վերաբերվում Աստվածամորը՝ ընդգծելով նրա մաքրությունը, հնազանդության ոգին, առաքինի պահվածքն ու նվիրվածությունը։

«Հայ կնոջ համար սուրբ Աստվածածինը առաքինի և անձնվեր մոր, ընտանիքի պահապանի մարմնացում է», – ասաց Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ այս երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ հավատացյալները պետք է պաս պահեն։

 

Աստվածամոր վերափոխումը…

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարիամ աստվածածինը Հիսուս Քրիստոսին խաչելուց հետո Երուսաղեմում էր ապրում։ 12 տարիներից հետո նա այցելում էր Քրիստոսի գերեզման և անդադար աղոթում է։ Նման այցելություններից մեկի ժամանակ նրա առջև հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, և ավետում երկինք նրա վերափոխման մասին։

Աստվածածինն այդ լուրը հայտնում է հարազատներին և բոլոր քրիստոնյաներին` պատգամելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում։ Աստվածամոր մահից քիչ առաջ բոլոր առաքյալները` միմյանց հետ չպայմանավորվելով միասին հավաքվել էին նրա Տանը։ Սուրբ Աստվածածինը պատգամել էր Հովհաննես առաքյալին սուր պատարագ մատուցել, որպեսզի վերջին անգամ ընդունի սուրբ հաղորդությունը։ Մինչև առաքյալները լալիս էին, Հովհաննեսը տախտակ վերցրեց, տվեց Աստվածամորն ու խնդրեց, որպեսզի վերջինս դրոշմի իր պատկերը։

Арийские жрецы религиозной организации “Орден ариев” Гагик Айрапетян (справа) и Варуж Агаджанян - Sputnik Արմենիա
Հեթանոսական Զատիկ ժամանակակից Հայաստանում․ ովքե՞ր են այն տոնում և ինչո՞ւ

Աստվածածինն այդ լուրը հայտնում է հարազատներին և բոլոր քրիստոնյաներին` պատգամել, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում։ Աստվածամոր մահից քիչ առաջ բոլոր առաքյալները` միմյանց հետ չպայմանավորվելով միասին հավաքվում են նրա Տանը։ Սուրբ Աստվածածինը պատգամում է Հովհաննես առաքյալին Սուրբ պատարագ մատուցել, որպեսզի վերջին անգամ ընդունի սուրբ հաղորդությունը։ Մինչև առաքյալները լալիս էին, Հովհաննեսը տախտակ վերցրեց, տվեց Աստվածամորն ու խնդրեց, որպեսզի վերջինս դրոշմի իր պատկերը։

Աստվածամայրը վերցրեց տախտակը, խաչակնքվեց և դրեց դեմքին, այնուհետև արցունքներով ողողեց և խնդրեց Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բուժվեն իրենց հիվանդություններից։ Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի վերջը եկեղեցին «քուն» է անվանում, այլ ոչ թե «մահ», հասկանալի դարձնելու  համար երկինք նրա տեղափոխումը։

Բարդուղիմեոս Սուրբ առաքյալը, որը ներկա չէր թաղմանը, Երուսաղեմ վերադառնալով, ցանկացավ վերջին անգամ տեսնել Աստվածամորը։ Սակայն երբ առաքյալները շուռ տվեցին քարը, քարանձավը դատարկ տեսան։ Բարդուղիմեոսին մխիթարելու համար առաքյալները նրան փոխանցեցին Աստվածամոր դրոշմված պատկերով տախտակը։ Մովսես Խորենացու համաձայն` Հայաստանի առաջին լուսավորիչը այն Հայաստան բերեց և տեղադրեց Դարբնոց կոչվող վայրում Անձևացյաց գավառում, որտեղ հետագայում Աստվածամոր պատվին եկեղեցի և կանանց համար նախատեսված վանք է հիմնվել։

Լրահոս
0