Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Միրիջանյան. «Այսօր կստեղծվեն աշխատանքային խմբեր` կարկտի վնասի չափը պարզելու համար»

© Photo : Med-practic medical portalГагик Мириджанян
Гагик Мириджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին իսկ րոպեներից հետո այս հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Խոսելով Արմավիրի մարզում օգոստոսի 10–ին տեղի ունեցած կարկուտի հետևանքները վերացնելու մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը։
Գագիկ Միրիջանյան. կանգնած ենք գյուղացու կողքին

«Այս պահի դրությամբ 2 տեսակի խնդիր ունենք։ Առաջինը` կարկտահարությունից տուժած 14 համայնք կա և կան այնպիսի համայնքներ, որտեղ ուժգին քամին ավերածություններ է առաջացրել։ Այսօր կստեղծվեն 3–4 աշխատանքային խմբեր, որոնց մի մասը կաշխատի կարկտից տուժած համայնքներին վնասի չափը, մյուս խումբը` քամուց տուժած համայնքների վնասի չափը պարզելու համար։

14 համայնք տուժել է կարկուտից, իսկ ընդհանուր առմամբ տուժել է ամբողջ մարզը, որովհետև և՛ մասնագետների, և՛ ականատեսների բնութագրմամբ այն ինչ տեղի ունեցավ օգոստոսի 10–ին աննախադեպ էր։ Իհարկե, ցանցային կարկտային կայանները կարողացել են հնարավորինս պահպանել բերքը, բայց քամին այնքան ուժեղ է եղել, որ անգամ ծառեր և սյուներ է պոկել»,–ասաց Միրիջանյանը։

Մարզպետի հավաստիացմամբ` ամեն ինչ կանեն, որ մյուս տարվանից նոր տեսակի հակակարկտային կայաններ լինեն, որ հնարավոր լինի կանխարգելել նման վնասները։ Նաև նախատեսվում է մտցնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը։

Լրահոս
0