Կալանավայրում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ ՄԻՊ–ն իր մտահոգությունն է հայտնել

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКамера заключения
Камера заключения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար, ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից:

«Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
«Արմավիր» ՔԿՀ-ում ճաղավանդակից կախված են գտել Մոլդովայի քաղաքացի դատապարտյալին

Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում՝ արագացման սկզբունքով»,–ասված է հայտարարության մեջ:

ՄԻՊ գրասենյակը նաև տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են  օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ՝ համագործակցելով Արդարադատության նախարարության և քննություն իրականացնող մարմնի հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է:

ԶԼՄ–ների տեղեկություններով՝ օգոստոսի 12–ին երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցվել «Արմավիր» ՔԿՀ-ում։

Լրահոս
0