«Փաշինյան, ե՞րբ կսկսենք աշխատել». «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները պատասխան են պահանջում

© Sputnik / Laura SarkisianАкция протеста
Акция протеста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի դիմաց ցույց են անցկացնում և հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 200 աշխատակից և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներն (Lydian Armenia) այսօր հավաքվել են կառավարության շենքի առաջ։ Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են տալ իրենց հետաքրքրող միակ հարցի պատասխանը` ե՞րբ են նրանք սկսելու աշխատել։

Բանն այն է, որ Ամուլսար տանող ճանապարհը 53 օր է, ինչ փակել են բնապահպանները։ Նրանք պնդում են, որ Ջերմուկից 13 կմ–ի վրա գտնվող հանքի շահագործումը միայն այդ շրջանի համար չէ, որ վտանգավոր է։ «Լիդիան» ընկերության աշխատակիցները ճանապարհի արգելափակման պատճառով չեն կարողանում աշխատանքի հասնել։

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
«Ամուլսարի» աշխատակիցներին չեն ուզում սպանել. սպառնալիքներն իրական չեն եղել. ԱԱԾ

Հարևան գյուղերի բնակիչներն այսօր եկել են աջակցելու ընկերության աշխատակիցներին, քանի որ, նրանց խոսքով, հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում։ «Մենք մեր երեխաների թշնամիները չենք», – հայտնում են հավաքվածները։

«Այսպես շարունակվել չի կարող, մենք պետք է հասկանանք` երբ կարող ենք սկսել աշխատել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Լիդիան» ընկերության աշխատակից Մխիթար Արշակյանը։

Նրա խոսքով` հանքը ոչ միայն անվտանգ է, այլև համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Բացի այդ, հանքի շահագործման շնորհիվ շատերն այսօր աշխատանք ունեն։

«Այս 53 օրվա ընթացքում մենք 3 նամակ ենք ուղղել վարչապետին։ Վերջինը երկու օր առաջ է ուղարկվել։ Սակայն որևէ պատասխան չենք ստացել» – ասաց Արշակյանը։

Ըստ նրա` քանի որ նրանք այժմ հարկադիր պարապուրդում են և չեն աշխատում, ապա չեն գնա այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց հարցի պատասխանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա արդեն զրուցել է ցուցարարների հետ, պարզել նրանց պահանջները և փոխանցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։

Միքայել Նահապետյանի խոսքով` որքանով նա տեղյակ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մեկ այլ միջոցառման է մասնակցում և այդ հարցով չի կարող զբաղվել, այդ պատճառով ինքը հստակ ասել չի կարող, թե արդյոք կկայանա վարչապետի և ցուցարարների հանդիպումը, թե ոչ։

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Председатель КГД Давид Ананян на заседании правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք ծառայողական քննություն կանցկացնենք». ՊԵԿ նախագահը Արտաշատում է

Ամուլսարի ոսկու հանքը` պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam–ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia–ի։

«Լիդիան Արմենիան» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած:

Լրահոս
0