Վարդայի նոր հոբբին հիացրել է օգտատերերին. ի՞նչ նոր զբաղմունք է գտել նա. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsГорячая армянская танцовщица Варда
Горячая армянская танцовщица Варда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարուհին խոստովանել է, որ հիմա անընդհատ ձգտում է յոգայով զբաղվել և հրավիրում է աղջիկներին միանալ իրենց հիանալի խմբին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի- Sputnik. Հայտնի հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը:

Горячая армянская танцовщица Варда - Sputnik Արմենիա
Ի՞նչ է թաքնված Վարդայի պաշտպանական ժպիտի հետևում. աղջիկը պատմել է իր վշտի մասին

Տեսանյութում աղջիկը Սոչիում է և զբաղվում է յոգայով: Նա խոստովանում է, որ սիրահարվել է արևելյան այս «մարզաձևին»:

«Նախկինում ձանձրանում է յոգայի դասերին: Իմ ակտիվությունը չէր դիմանում յոգայի միապաղաղությանը: Կարծում էի՝ իզուր եմ ժամանակ ծախսում: Միայն հասունանալով զգացի յոգայի «կայֆը»՝ հնարավորությունը ամեն ինչ մոռանալու և մարզումից հաճույք ստանալու»,-գրել է Վարդան:

Նա խոստովանել է, որ հիմա անընդհատ ձգտում է յոգայով զբաղվել և հրավիրում է աղջիկներին միանալ իրենց հիանալի խմբին:

Գրառումը կարճ ժամանակում բազում հավանությունների ու մեկնաբանությունների է արժանացել: Հետևորդները հիացել են Վարդայի պլաստիկությամբ և նշել, որ նա մարզիչից էլ լավ է պարապում:

 

Նշենք, որ Վարդան բավականին ակտիվ է Instagram-ում և հաճախ է իր բաժանորդների հետ կիսվում օրվա տպավորություններով, մտորումներով, հիշողություններով:

 

Լրահոս
0