Պարզվել է, որ սեփական դուստրերի ձեռքերով սպանված Միխայիլ Խաչատուրյանը խոշոր պարտքեր ունի

© Sputnik / Лев РыжковЗдание на Алтуфьевском шоссе, где жила семья Хачатурян
Здание на Алтуфьевском шоссе, где жила семья Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատական կատարածուները կարող են սկսել ունեցվածքի բռնագրավման ընթացակարգը, եթե ընտանիքը չմարի Խաչատուրյանի պարտքերը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Սեփական դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը բազմահազարանոց պարտքեր է թողել, հայտնում է Life–ը։

Эксклюзивное видео из квартиры, где три сестры убили отца - Sputnik Արմենիա
Բացառիկ կադրեր. հորը սպանած քույրերի եղբայրը ցույց է տալիս բնակարանը

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Հայտնում են, որ Միխայիլ Խաչատուրյանը պարտքեր է կուտակել կոմունալ ծառայություններին չվճարելու պատճառով։ Մասնավորապես, Ալտուֆևո շրջանի «Ժիլիշնիկ» պետական բյուջետային հաստատությունը հաղթել է դատարանում` կոմունալ ծառայությունների` ջեռուցման և էլեկտրաէներգիայի համար կուտակած պարտքերի դիմաց Խաչատուրյան ընտանիքի նկատմամբ ներկայացրած հայցը։ Դատական որոշման համաձայն`ընտանիքը պարտապան է ճանաչվել։ Նախնական տվյալներով` պարտքը մի քանի տասնյակ հազար ռուբլի է կազմում։

Դեռ պարզ չէ, թե ով է վճարելու պարտքերի դիմաց, քանի որ ընտանիքի հայրը սպանված է, իսկ դուստրերը կալանավորված են։

Оторванная печать - Sputnik Արմենիա
Փաստաթղթեր են կորել. սկանդալային մանրամասներ` հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում

«Եթե դատարանի որոշումը չկատարվի, «Ժիլիշնիկ» ՊԲՀ–ն կդիմի հարկադիր կատարողների ծառայություն, որոնք դատական այդ որոշման համար գործադիր վարույթ կբացեն», – պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է իրավաբան Ալեքսեևը։

Նա նշել է, որ հարկադիր կատարողները փնտրելու են բնակարանի սեփականատիրոջը և պահանջելու են վճարել պարտքը։

Եթե պարտքը չմարվի, ապա կարող է գույքի բռնագրավման ընթացակարգ սկսվել։

Տեղեկատվության համաձայն` Խաչատուրյանները 12-հարկանի պանելային շենքի երկու սենյականոց բնակարանում են ապրում։ Այնտեղ 9 մարդ կա գրանցված։ Բացի Միխայիլից, նրա կնոջից, երեք դուստրերից և որդուց, բնակարանում գրանցված է ևս 3 մարդ. քույրը`  Նելլի Մուսաելյանը, որը բնակարանի նախկին սեփականատերն է, Միխայիլի 79-ամյա մայրը` Լիդիա Խաչատուրյանը, ինչպես նաև Նինա Խաչատուրյան անունով բարեկամուհին։

Նախկինում Խաչատուրյանները վարձակալում էին բնակարանը, իսկ 2005 թվականին գնել են այն։

Լրահոս
0