00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կորցնու՞մ է էլեկտրաէներգիայի տարանցիկ երկրի կարգավիճակը. ռիսկեր, թե՞ հեռանկարներ

© Sputnik / Asatur YesayantsЭлектрические сети
Электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը էլեկտրաէներգետիկայի ոլորտում կտրուկ փոխում է իր քաղաքականության հարացույցը` ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Իրանի ծրագրերը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ որոշակի ռիսկեր են պարունակում հայկական էներգետիկայի համար։ Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

Ինչպես նշեց Դավթյանը, անշուշտ, Իրանի մտադրությունն առաջին հայացքից Հայաստանի համար ուրվագծում է որպես լիովին բարենպաստ հեռանկար, որը դիտարկվում է Ադրբեջանի հետ մեկտեղ` որպես տարանցիկ երկիր։ Սակայն իրանական արտահանման ռազմավարության իրագործումը որոշակի պոտենցիալ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար, չէ՞ որ Իրանն ավանդաբար հանդես է գալիս որպես հայկական էլեկտրաէներգիայի իրացման առանցքային շուկա։

Президент Ирана Хасан Роухани на пресс-конференции в преддверии 72-й сессии Генеральной Ассамблеи ООН (20 сентября 2017). Нью-Йорк, СШA - Sputnik Արմենիա
Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար

Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանն ասել էր, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ` էլեկտրաէներգիան Ռուսաստան արտահանելու համար։

«Այսօր մենք կարող ենք փաստել, որ, ըստ էության, Իրանը էլեկտրաէներգետիկայի ոլորտում կտրուկ փոխում է իր քաղաքականության հարացույցը` ներկրողի կարգավիճակից անցում կատարելով արտահանողի կարգավիճակի` դրանով ամրապնդելով իր դիրքերն արտաքին շուկաներում», – ասաց Դավթյանը։

Իրանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի մասին խոսակցությունները, որը նախկինում գնահատվել է 2500 ՄՎտ, ինչպես նաև այն փակելու Հայաստանի պատրաստակամությունն, այսուհետ արխայիկ են և չունեն կիրառական նշանակություն, նշեց մեր զրուցակիցը։ Էներգետիկ ոլորտում իրանական ռազմավարության արմատական փոփոխության մասին վկայում է նաև իրանական կողմի հայտարարությունը Հայաստանում արտադրված և Իրան արտահանելու համար նախատեսված էլեկտրաէներգիան Վրաստան առաքելու մասին։

«Ավելին, 2017թ.–ին Իրանում սկսվել են Բուշեր-2 ԱԷԿ–ի կառուցման աշխատանքները, ինչը 2100 ՄՎտ–ով կավելացնի իրանական էներգետիկ հզորությունը։ Մյուս կողմից, Թեհրանն իրագործում է բավական հավակնոտ ծրագրեր նաև նորացվող էներգետիկայի ոլորտում, որում ներդրումները մինչև 2020թ.–ը պետք է կազմեն մինչև 5 միլիարդ դոլար։ Հետևաբար, Իրանը վերածվում է պրոֆիցիտային, արտահանման ուղղվածություն ունեցող երկրի», – հավելեց նա։

Միաժամանակ, Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումների ավելացումը կարող էր փրկօղակ դառնալ հայկական էներգետիկայի համար։ Եթե իրանական կողմին հաջողվի իրագործել իր նախագիծը, ապա Հայաստանը ստիպված կլինի վերաիմաստավորել Հյուսիս–հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նշանակությունը, որն ի սկզբանե մեր կողմից դիտարկվել է որպես ենթակառուցվածք, որն ուղղված է վրացական և իրանական ուղղություններով արտահանման աճին։

«Բավական հոռետեսական եզրակացության ենք հանգում այն մասին, որ էներգետիկ հզորությունների պրոֆիցիտի, արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքի և ներքին շուկայի ու արտահանման սահմանափակվածության պայմաններում հայկական էներգետիկան կշարունակի ուղղորդված լինել միջազգային վարկերը փակելուն` չապահովելով ցածր սակագներ երկրի ներսում», – նշեց փորձագետը։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Երբ հարևանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խոսելու բան ունեն

Դավթյանը ընդգծեց նաև, որ տարվա սկզբից ձևավորվում են որոշակի ռիսկեր «Հյուսիս–հարավ» միջանցքի իրագործման հարցում։ Մոսկվան, Բաքուն և Թեհրանն արդեն նախաձեռնել են մի շարք խորհրդակցություններ զուգահեռ լոգիստիկ երթուղի կառուցելու համար, որը կանցնի Ադրբեջանի տարածքով։

Արդեն երրորդ ամիսն է Բաքուն հաջողությամբ փորձում է տեղ զբաղեցնել էլեկտրաէներգետիկայի իրանական շուկայում, ինչը փորձագետների կարծիքով, ազդակ է Հայաստանի իշխանությունների համար, որոնք պետք է առավել արագ դուրս գան արտաքին քաղաքականության տարերային վիճակից։

Դավթյանի կարծիքով` նման ազդանշաններ է պարունակում նաև օրերս ստորագրված Կասպիայի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը թեև ուղղակիորեն չի շոշափում Հայաստանի շահերը, բայց ձևավորում է իրավիճակ, որում եթե անգամ հաշվի առնվի այդ շահը, ապա միայն վերջին հերթին։

Լրահոս
0