00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուրովը կասկածվում է երկրից մոտ 400 մլն դոլար դուրս բերելու մեջ

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПремьера фильма "Про любовь"
Премьера фильма Про любовь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսգոսստրախը» Դանիլ Խաչատուրովի հեռանալուց առաջ վերջին ամիսների ընթացքում երկու կիպրական ընկերությունների պարտամուրհակներում ավելի քան 380 մլն դոլարի ներդրում է կատարել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ընկերությունից արտերկիր 26,5 մլրդ ռուբլի (մոտ 400 մլն դոլար) դուրս հանելու մեջ։

Ինչպես գրում է «Վեդոմոստի» թերթը «ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությունը, որը անշարժ գույքի հետ կապված գործողություններ էր իրականացնում և ուներ 227 օբյեկտ, որոնց հիմնական վարձակալը «Ռոսգոսստրախն» էր, 2018 թվականի հունվարից սնանկացման գործընթաց է անցնում։

Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
Հայաստանից ավելի շատ գումար դուրս է բերվում, քան ներդրվում, կամ իրական եկամուտները թաքցնելու ձև

Պարտատերերին ընկերությունը 27,9 մլրդ ռուբլի է պարտք, գրված է այն սնանկ ճանաչելու` Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշման մեջ։ 2017 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել է դեֆոլտ հայտարարել, և բաժնետերերը որոշել են այն փակել։ Դեֆոլտում հայտնվեցին 24,5 մլն ռուբլու բոնդերի 9 թողարկումներ։

Այդ բաժնետոմսերի տեղադրումից ստացված գումարները դուրս էին բերվել ընկերությունից. մրցութային կառավարչի նման գնահատական է ներկայացվում անցած տարվա վերանայված հաշվապահական հաշվետվության բացատրության մեջ։ Հաշվետվության մեջ միջոցների դուրս բերման սխեման է նկարագրվում։

«ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությունը ներգրավված միջոցները ներդնում էր երկու կիպրական ընկերությունների`  Campware Trading–ի և Troysands Holdings–ի պարտամուրհակների մեջ։ Դատելով «ՌԳՍ նեդվիժիմոստի» հաշվետվությունից` 25,5 մլրդ ռուբլու պարտամուրհակները մարվել էին 2017 թվականի ապրիլի 20-ից մինչև հունիսի 30-ը (Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահի պաշտոնը լքել էր 2017 թվականի հունիսի 30-ին)։

Հետ վերադարձրած գումարներն ընկերությունն անմիջապես ուղղում էր կիպրական երկու այլ ընկերություններին` Bainyl Commercial–ին և Nodiol Holdings–ին երկարատև փոխառություններ տրամադրելուն։

Մրցութային կառավարչի գնահատականի համաձայն` 2017 թվականի վերջին երկու այդ կառույցները «ՌԳՍ նեդվիժիմոստ» ընկերությանը 26,5 մլրդ ռուբլի էին պարտք։

«Ակնհայտ է, որ ընկերության ղեկավարությունն այն սնանկ ճանաչելու նախաշեմին անբարեխիղճ գործողություններ է իրականացրել երկարատև փոխառությունների պայմանագրերով արտերկիր գումար դուրս բերելու համար», – գրված է հաղորդագրության մեջ։

Здание Лефортовского суда города Москвы - Sputnik Արմենիա
Ձերբակալել են Սերգեյ Խաչատուրովին

Կառավարիչը Bainyl Commercial և Nodiol Holdings ընկերություններին փոխառություն տրամադրելու վերաբերյալ գործարքները վիճարկել է, իսկ դատարանը դրանք սնանկ է ճանաչել։

Այն մասին, որ այդ գումարներն արտերկիր է տարել Դանիլ Խաչատուրովը գրում է Banksta տելեգրամ ալիքը։

«Մրցութային կառավարիչը կարծում է, որ Դանիլ Խաչատուրովն արտերկիր է դուրս բերել 26,5 մլրդ ռուբլի «ՌԳՍ նեդվիժիմոստի» հետ կապված օպերացիաներից։ Այդ պատճառով ընկերությունը դեֆոլտում է հայտնվել», – գրված է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, որ «Ռոսգոսստրախ» խմբի նախկին փոխնախագահ, Դանիլի եղբայրը` Սերգեյ Խաչատուրովը ապրիլին կալանավորվել էր միլիարդ ռուբլի հափշտակելու մեղադրանքով։

Նշենք, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերին «ՎՏԲ 24»–ի նախագահ, «ՖԿ Օտկրիտիեի» վարչության և «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովը քննադատել էր «Ռոսգոսստրախի» նախկին մենեջմենթը։ Նրա կարծիքով`  ընկերությունում «վերից վար» գողություն էին անում, և «Ռոսգոսստրախին»` շուկայում իր բացառիկ դիրքի շնորհիվ հաջողվել է «ի դեմս սեփականատերերի և մենեջմենթի բացարձակ ոչինչ չանել տասը տարվա ընթացքում»։

Ի պատասխան Խաչատուրովը հայտնել է, որը «ինքն իրենից գողանալու համար կարող էր ավելի հեշտ ձև մտածել, քան դրա վրա կյանքի 15 տարի և ներդրումների հարյուրավոր մլրդ ռուբլի վատնելը»։

«Ռոսգոսստրախն» իր հիմնական սեփականատեր Դանիլ Խաչատուրովից անցել է «ՖԿ Օտկրիտիե» բանկի վերահսկման տակ 2017 թվականին։ Ենթադրվում է, որ Խաչատուրովը միավորված կառույցում մինորիտար փաթեթ է ստացել, սակայն հրաժարվել է իր մասնաբաժնից։

Լրահոս
0