«Հայ մարզիկները պատվո պատվանդանին են կանգնել Շոտլանդիայում». ասուլիս

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция "Армянские спортсмены на пьедестале почета в Шотландии"
Пресс-конференция Армянские спортсмены на пьедестале почета в Шотландии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված օգոստոսի 6-12 Շոտլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի ջրացատկի առաջնությունում հայ մարզիկների գրանցած հաջողություններին:

Երկար տասնամյակներ անց (Երևանի «Դինամոն» ներկայացնող Դավիթ Համբարձումյանը Եվրոպայի չեմպիոն էր 1981, 1983 թթ) հայ ջրացատկորդները մրցանակային տեղեր են զբաղեցրել (բրոնզե մեդալ) Եվրոպայի առաջնությունում:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն բրոնզե մրցանակակիրներ Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Լրահոս
0