Ի՞նչ խնդիրներ ունեն կալանավորները Հայաստանում. պարզել են օմբուդսմենի ներկայացուցիչները

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցСледственный изолятор
Следственный изолятор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների, ինչպես նաև մոնիտորինգային ուսումնասիրությունների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

За решеткой - Sputnik Արմենիա
Կալանավորը փորձել է փախուստի դիմել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից

Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության հետևանք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց: Ուսումնասիրվել են նրանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգություններ են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաև բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց:

Խնդիր է բարձրացվել է նաև տեսակցությունների վրա արգելանք կիրառելու առնչությամբ: Կալանավորվածներից մեկի պնդմամբ՝ գործը քննող մարմնի կիրառած արգելանքի պատճառով շուրջ մեկ տարի չի կարողանում տեսնել ընտանիքին։ Այս հարցը կդառնա քննարկման առարկա։

Камера заключения - Sputnik Արմենիա
Կալանավայրում ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ ՄԻՊ–ն իր մտահոգությունն է հայտնել

Մերձավոր ազգականների ու հատկապես ընտանիքի հետ տեսակցությունների արգելման խնդիրն ունի համակարգային բնույթ. այն չի համապատասխանում միջազգային պահանջներին և ենթակա է սկզբունքային փոփոխության։

Դրա լուծման նպատակով է Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունումը հրատապ է։ Արդարադատության նախարարության հետ այս հարցով ներկայում ընթանում է համատեղ աշխատանք։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձին: Ստուգվել են մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Կալանավորվածի բողոքը վերաբերել է բացառապես իրեն առաջադրված մեղադրանքին ու քննությանը:

Լրահոս
0