Հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանին կհուղարկավորեն Երևանում

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСкульптор и художник Николай Никогосян в своей мастерской.
Скульптор и художник Николай Никогосян в своей мастерской. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ քանդակագործ և նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է 99 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական մեծ վանքում օգոստոսի 16-ին, հուղարկավորումը` Երևանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությունը։

Հայտնի քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և մանկավարժ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում 99 տարեկան հասակում։

«Նիկոլայ Նիկողոսյանի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի հայկական մեծ վանքում ժամը 11։30-ին։ Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա Երևանում (Պանթեոն)», — գրված է հաղորդագրության մեջ։

Նիկողոսյանի առավել հայտնի աշխատանքը Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակի բարձրահարկ շենքի ճակատային հատվածում արված քանդակներն են։

2018 թվականի մարտին Տրետյակովյան պատկերասրահի ցուցասրահում նկարչի արվեստին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել` «Նիկոլայ Նիկողոսյան. հեռացող դասականը» խորագիրը։

Նկարչի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի թանգարաններում։ Նիկողոսյանը մի շարք պարգևների է արժանացել, որոնց թվում են Փառքի և Բարեկամության շքանշանը, ինչպես նաև ԽՍՀՄ պետական մրցանակը` Գյումրիում բանաստեղծ և հրապարակախոս Ավետիք Իսահակյանի հուշարձանի համար։

Լրահոս
0