Կալանավորը փորձել է փախուստի դիմել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից

© Photo : Taylor JohnsonЗа решеткой
За решеткой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին։

ԵՐԵՎԱՆ, 15 Օգոստոս — Sputnik. Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը փորձել է փախուստի դիմել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Следственный изолятор - Sputnik Արմենիա
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորին 3 օր անց կախված են գտել

Ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից։ Նա ձեռքին ունեցել է մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա:

Բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին, ով կալանավորված էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նա ծնունդով Լոռու մարզից է:

Լրահոս
0