Սահմանափակումներ լրատվամիջոցների համար` օգոստոսի 17–ի հանրահավաքի ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsМитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարգելվելի դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կկասեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի միջոցով ԶԼՄ–ներին տեղեկացնում է, թե տեսանկարահանման ինչ արգելքներ են նախատեսում վաղը` օգոստոսի 17–ին կայանալիք հանրահավաքի լուսաբանման ժամանակ։

Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ո՞ր փողոցներում չի կարելի կայանել և որո՞նք փակ կլինեն վաղը. ՀՀ ոստիկանություն

«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»,–հայտարարում է  ոստիկանությունն ու շնորհակալություն հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17–ին հանրահավաք է հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում։ Այդ օրը լրանում է նրա վարչապետության 100 օրը, և նա ցանկանում է արածն ու անելիքը ներկայացնել ժողովրդին հանրահավաքի միջոցով։

Լրահոս
0