Ծնողներից լավ է զվարճանում. Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդին դարձել է համացանցի աստղ

© AFP 2023 / Angela Weiss / Ким Кардашьян и Канье Уэст на MTV Video Music Awards (28 августа 2016). Нью Йорк, США
Ким Кардашьян и Канье Уэст на MTV Video Music Awards (28 августа 2016). Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նորաձև սանրվածքով փոքրիկ Սեյնթը շուտով «կխամրեցնի» իր աստղային ծնողներին։ Տեսանյութը շատ է դուր եկել սոցիալական ցանցերի օգտատերերին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի երկու տարեկան որդին զարմացրել է սոցցանցերի օգտատերերին։ Աստղային զույգի բաժանորդները համոզված են, որ ապագայում Սեյնթի շնորհիվ ամերիկյան ռեփ ինդուստրիան կհարստանա նոր տաղանդով։

 

Օգտատերերը հայտարարել են, որ Քիմը և Քանյեն արժանի փոխարինող ունեն նույնիսկ բլոգերի ոլորտում։

Երեխան իսկապես դարձել է համացանցի աստղ, երբ մայրն Instagram–ի իր էջում երկու տեսանյութ է հրապարկել, որոնցում երևում է, թե ինչպես է Սեյնթը պարում ռեստորանում աթոռի վրա ռեփե Պիտի Պաբլոյի Raise Up երգի տակ։ Տեսահոլովակները հավաքում են տասնյակ հազարավոր լայքեր և դիտումներ։

 

Տղան պարում է և երաժշտության ռիթմի տակ թափահարում անձեռոցիկը։ Ընդ որում, երեխան այնքան տարված է իր պարով, որ նրան չի շեղում անգամ սեղանին դրված սիրելի կարտոֆիլի ֆրին։

Լրահոս
0