00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խոհանոցի գաղտնիքը, կամ սերը լավագույն համեմունքն է

© Sputnik / Asatur YesayantsВладельцы трапезной "Агапэ" Мариам Торосян и Акоп Акопян
Владельцы трапезной Агапэ Мариам Торосян и Акоп Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածնի մայր տաճարի մոտ մի համեստ, բայց սիրով լի վայր կա։ Այդ մասին է վկայում ինչպես հաստատության անվանումը՝ «Ագապէ» (աստվածային սեր` հունարենից), այնպես էլ ժպտերես ու սիրալիր մատուցողները։ Ի դեպ, սեղանատան տերը շատ հաջողակ մի ամուսնական երիտասարդ զույգ է։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Անհնար է անտարբեր անցնել մի հաստատության կողքով, որտեղ հնչում է Կոմիտաս, լսվում են տարբեր լեզուներ ու հայկական տարբեր բարբառները։ Պատշգամբում իրար հետ նստած են իտալացիներ, ռուսներ, արաբներ, ուզբեկներ, ֆրանսիացիներ, վրացիներ, ավստրալացիներ, հայեր բոլոր հնարավոր երկրներից։ Բայց նրանք ուտում են իսկական հայկական ճաշատեսակներ։ Տերերը սիրում են հպարտանալ, որ իրենց շեֆ խոհարարը Մատենադարանում ուսումնասիրել է ավանդական հայկական ճաշատեսակները և դրանք պատրաստում է հյուրերի համար։

Внутренний дворик отеля Арени Вайн Арт - Sputnik Արմենիա
«Դավիթի մոտ» կամ մի քանի բիզնես գաղափարներ երիտասարդների ու ձեռներեցների համար

Այս հաստատությունում ոչ միայն աուտենտիկ խոհանոցը, այլ նաև ամեն ինչ արտացոլում է հայկական մշակույթը։ 1655թ-ին կառուցված շենքը միշտ սեղանատուն է եղել։ Սկզբից այնտեղ ճաշել են հոգևորականության ներկայացուցիչները, իսկ հետագայում բոլոր մահկանացուները։ Ինտերիերի զուսպ տարրերը, երկաթակուռ ջահերը, պատերի կանթեղները, լուսավորությունը և բազմաթիվ կամարները ստեղծում են միջնադարի մթնոլորտ։ Միայն կին բարմենի գյումրվա բարբառն է իրականություն վերադարձնում քեզ և հետ բերում պատշգամբ։ Այնտեղ Հակոբը և Մարիամը` մեկն անգլերենով, մյուսը ֆրանսերենով, սպասարկում են զբոսաշրջիկներին։

Նրանց ծանոթացրել են ընդհանուր ընկերները երևանյան սրճարաններից մեկում։ Սկզբից շփվել են անգլերեն, հետո անցել են ֆրանսերենի, որոշ ժամանակ զրուցել են ռուսերեն, և երբ Հակոբը լավ է սովորել հայերեն, անցել են մայրենի լեզվին։ Նա Հայաստան էր եկել, որպեսզի փաստաթղթերը ստանար և վերադառնար ԱՄՆ, բայց սիրահարվել է և որոշել է մնալ։ Հիմա նա գիտի, որ Հայաստանում կյանքը հիասքանչ է և խորհուրդ  է տալիս իր ընկերներին անձամբ համոզվել դրանում։

© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
1/7
«Ագապէ»
© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
2/7
«Ագապէ»
© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
3/7
«Ագապէ»
© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
4/7
«Ագապէ»
© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
5/7
«Ագապէ»
© Sputnik / Asatur YesayantsՄարիամ Թորոսյան և Տիգրան Հակոբյան
Մարիամ Թորոսյան և Տիգրան Հակոբյան - Sputnik Արմենիա
6/7
Մարիամ Թորոսյան և Տիգրան Հակոբյան
© Sputnik / Asatur Yesayants«Ագապէ»
«Ագապէ» - Sputnik Արմենիա
7/7
«Ագապէ»
1/7
«Ագապէ»
2/7
«Ագապէ»
3/7
«Ագապէ»
4/7
«Ագապէ»
5/7
«Ագապէ»
6/7
Մարիամ Թորոսյան և Տիգրան Հակոբյան
7/7
«Ագապէ»

Հակոբը հայրենադարձվել է։ Նա իր կյանքի հիմնական մասն անցկացրել է արտասահմանում՝ Ռուսաստան, ԱՄԷ, Անգլիա, Ֆրանսիա։ Նա կրթությամբ ֆինանսիստ և տնտեսագետ է, մի քիչ էլ դերասան։ Զբաղվում է բիզնեսով, բայց մեծ հաճույքով սպասարկում է հաստատության այցելուներին։ Այդ պահին ի հայտ է գալիս նրա դերասանական խառնվածքը։ Կարծես պարելով՝ նա պտտում է սկուտեղը ձեռքերում և շրջանցում կողքով անցնող կանանց։ Երբեմն անցնում է իսպաներենի և խորհուրդ տալիս համտեսել հայկական գինի։ Հավանաբար, չարժե ասել, թե ով է ամենաշատը թեյավճարներ ստանում։ Այդ թեմայով նրա կինը սիրում է կատակել, թե նա վարպետ է և նրա մատուցողական հմտությունները 5 գնահատում` հինգբալանոց համակարգով։ Ամուսինը քնքշորեն նայում է նրան և հպարտանում։ Ճիշտ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի նման, բայց այս անգամ՝ «Փեսացուն արևմուտքից» խորագրով։

Հակոբը պատմում է, որ սողանատան այցելուների շարքում շատ հետաքրքիր մարդիկ են եղել։ Բայց նրա վրա տպավորություն են թողել 16-17 տարեկան տղաները, որոնք ավտոստոպով Ռուսաստանից հասել են Հայաստան։

«Բնականաբար, մենք նրանց հյուրասիրեցինք, հետո տարանք մեր տուն, որպեսզի ցնցուղ ընդունեն և շարունակեն իրենց ուղին», — ասում է նա։

Մարիամը հայուհի է ինչպես արտաքուստ, այնպես է համոզմունքներով։ Նա իրավաբան է։ Սովորել է Շվեյցարիայում։ Հիմա դասավանդում է Հայաստանի հեղինակավոր բուհերից մեկում։ Զբաղվում է ընտանեկան բիզնեսով։ Բայց Մարիամին հասկանալու համար պետք է տեսնել նրա նկարած նկարները։ Հատկապես հետաքրքիր է հետևել, թե ինչպես են հաստատության հյուրերն ընդունում խնամված և երբեմն զուգված մատուցողուհուն։ Նա բարյացակամորեն ժպտում է և սկսում պատմել սեղանատան պատմությունը կամ առաջարկում դաշնամուր նվագել։ Գրեթե ամեն օր գտնվում է այցելու, որն ուրախացնում է հավաքվածներին դասական երաժշտության անթերի կատարմամբ։

Национальная выставка комплексного оснащения отельного, ресторанного бизнеса и торговли (31 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրաքյան խոհանոց, գինի և պանիր. ինչպես է Հայաստանում զարգանում զբոսաշրջային բիզնեսը

«Մեր հաջողության գաղտնիքը սերն է։ Սերն ամեն ինչի մեջ է՝ ճաշատեսակներում, երաժշտության մեջ, սեղանատան անվան և մեր մեջ», — նշում է նա։

Աղջիկը մի քանի զվարճալի պատմություններ հիշեց։ Մի անգամ տղամարդկանց մի խումբ, որոնց նա սպասարկել է, խորհուրդ է տվել ինչպես ճիշտ վարել բիզնես։ Նրանք մատնացույց են արել Հակոբին և խորհուրդ տվել, որ նա հանձնարարի Հակոբին գովազդային բրոշյուրներ բաժանել զբոսաշրջիկներին։ Հակոբը ժպտացել է և խոստացել կատարել տիրուհու առաջադրանքը։

«Ագապէ»–ն միակ նախագիծը չէ, որը երիտասարդ զույգն իրագործում է Հայաստանում։ Նրանք խորապես համոզված են, որ յուրաքանչյուր հայի մասնակցությունը կարևոր է երկրի զարգացման գործընթացում և փորձում են ունենալ իրենց ավանդը։

Տեղի բնակիչները շատ ջերմ են արտահայտվում երիտասարդ զույգի մասին։ Չնայած նրան, որ սեղանատունը վերջերս է սկսել գործել, այն արդեն մշտական այցելուներ ունի։ Էջմիածնեցի մի քանի ընտանիքներ նախընտրում են երեկոյան թեյ կամ սուրճ խմել, վայելել այս վայրի մթնոլորտը։ Երևանի որոշ բնակիչներ ամեն օր գալիս են ճաշելու։ Երբեմն սեղանատան կողքով անցնում են հոգևորականներ, որոնք հայրական բարյացակամությամբ ներս են նայում և ուրախանում զույգի հաջողություններով։

Մարիամը և Հակոբը շնորհակալ են Հայ Առաքելական եկեղեցուն ընձեռված հնարավորության համար (սեղանատունը գտնվում է ՀԱԵ տարածքում և առանց նրա համաձայնության չի կարող գործել)։ Նրանց կարծիքով՝ եկեղեցու վստահությունը պարտավորեցնում է, և նրանք պետք է ցույց տան, որ արժանի են դրան։

Լրահոս
0