Հայտնի է` երբ են ընտրելու Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարին

© Sputnik / Asatur YesyantsРубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 22–ին կկայանա ֆեդերացիայի արտահերթ ժողովը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին կընտրեն սեպտեմբերի 22–ին։ Այս որոշումը կայացվել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստի ժամանակ։

«Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:

Директор СНБ Армении Артур Ванецян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ ընտրվելու դեպքում կարծում եմ` մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Վանեցյան

ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2002թ.–ից ՀՖՖ ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը։ Վերջերս մամուլը գրում է, որ ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու է նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Օգոստոսի 16–ին լրագրողների հետ զրույցում Վանեցյանը վերահաստատել էր, որ պատրաստ է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Լրահոս
0