Հայտնի է, թե ինչ է նվիրել Պուտինը Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հարսանիքին

© REUTERS / Roland Schlager/Pool via ReutersМинистр иностранных дел Австрии Карин Кнейсл танцует с Президентом России Владимиром Путиным на собственной свадьбе (18 августа 2018). Гамлиц, Австрия
Министр иностранных дел Австрии Карин Кнейсл танцует с Президентом России Владимиром Путиным на собственной свадьбе (18 августа 2018). Гамлиц, Австрия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, թե ինչ է նվիրել Պուտինը Ավստրիայի ԱԳՆ ղեկավարին հարսանիքի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Քնայսլին նվիրել է գյուղական մոտիվներով նկար, յուղի քամիչ և Տուլայի ինքնաեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը նվիրել է գյուղական մոտիվներով նկար, որովհետև հենց այդ տեղերից է տիկին Քնայսլի ամուսինը։ Հետո նա նվիրել է յուղի հին քամիչ և Տուլայի ինքնաեռ։ Հարսանիքին եղել է նաև Կուբանի կազակական երգչախումբը», — ասել է նա։

Նախագահը նաև պարել է հարսնացուի և արարողության հյուրերի հետ։ Այնուհետև Պուտինը երկար կենաց է ասել գերմաներենով։

«Նա երկար համատեղ տարիներ է մաղթել նորապսակներին, երջանկություն ընտանիքում։ Բավական երկար կենաց էր», — նշել է Պեսկովը։

Բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Գամլից համայնքում: Արարողությանը ներկա են եղել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, կանցլերի տեղակալ Հայն Քրիստիան Շտրախեն,  Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը եւ OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն:

Լրահոս
0