Ինտրիգային լուսանկար․ Քարդաշյանը ներկայացրել է իր տեսքը` ալկոհոլի ազդեցության տակ

© AFP 2023 / ANGELA WEISS / Ким Кардашьян на Met Gala 2018 в музее искусств Метрополитен (7 мая 2018). Нью-Йорк, США
Ким Кардашьян на Met Gala 2018 в музее искусств Метрополитен (7 мая 2018). Нью-Йорк, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցում հրապարակել է գայթակղիչ լուսանկար։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram-ում։ Լուսանկարում նա պատկերված է մի խումբ աղջիկների հետ և, ինչպես միշտ, հիանալի տեսք ունի։

 

«Իրականում չեմ հիշում, թե երբ ենք արել այս լուսանկարը։ Այստեղ ես երկու խմիչքների ազդեցության տակ եմ։ Սիրում եմ ձեզ աղջիկներ», — լուսանկարի տակ գրել է Քիմը։

Հրապարակումը մեկ օրում ավելի քան 1,7 միլիոն հավանում է հավաքել։

Ким Кардашьян прибывает на MTV Movie and TV Awards в ангаре Баркер (16 июня 2018) Санта-Моника, Калифорния. - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանի էրոտիկ լուսանկարը օգտատերերին ոգեշնչել է «անամոթ» մեմեր ստեղծելու

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել, համացանցում հաճախ հայտնվում են նրա մասնակցությամբ բազմաթիվ ինտիմ տեսանյութեր։ Բացի այդ, Քիմը հայտնի է դարձել նաև իր մասնակցությամբ մի շարք նախագծերի շնորհիվ` խաղ-հավելված սմարթֆոնների համար, թոք-շոու, օծանելիք, գովազդ։

37-ամյա Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ տեղադրում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։

 

Լրահոս
0