Ռոբերտ Քոչարյանը փորձում է մոբիլիզացնել ռուսամետ ընտրազանգվածին. Բադալյան

CC BY-SA 3.0 / Limegirl / Robert Kocharyan's Interveiw, 2003Роберт Седракович Кочарян
Роберт Седракович Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ռուսամետ ընտրազանգվածն այժմ կազմակերպված չէ, հետևաբար որոշակի կենտրոն է պետք, որի շուրջ այն կհամախմբվի, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ համախմբել ռուսամետ տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածին։ Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Բադալյանի խոսքով` իր ասածի վկայությունն են ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած շեշտադրումներ։ Մասնավորապես, Քոչարյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում` նշելով, որ Հայաստանի իշխանությունը չպետք է Ռուսաստանից պահանջի «հարմարվել փոփոխություններին»։

«Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների հիմնական հասցեատերը ռուսամետ ընտրազանգվածն է։ Այն այժմ կազմակերպված չէ, հետևաբար որոշակի կենտրոն, բևեռ է պետք, որի շուրջ կհամախմբվի։ Կարծում եմ, որ նման կենտրոն կփորձի դառնալ ՀՀ երկրորդ նախագահը։ Այլ հարց է` նա կկարողանա լուծել այդ խնդիրը, թե ոչ», — նշեց բադալյանը։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքն այսօր` օգոստոսի 20-ին, Գլխավոր դատախազությունը կներկայացնի Վճռաբեկ դատարան։

Լրահոս
0