Արսեն Թորոսյան. «ՔՊ-ի համակիր եղել եմ հենց սկզբից»
Հաշվի առնելով նոր իրողությունները` որոշեցի դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ավելի կուռ դարձեմ մեր քաղաքական թիմը։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ոչ մի պարտադրանք չի եղել։ Հանկարծ չմտածեն` թրի տակով անցնելու հարց է։ Եթե այդպես լիներ, ապա բոլորը պետք է միանգամից դառնային կուսակցության անդամ»,- ասաց նա։
Թորոսյանը վստահեցրեց, որ իրեն միշտ է համարել այդ քաղաքական թիմի անդամ։