https://armeniasputnik.am/20180821/armenia-rusastan-davit-tonoyan-13992012.html
Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Միխեևը
Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Միխեևը
«Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումը կայացել է «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում։ 21.08.2018, Sputnik Արմենիա
2018-08-21T12:29+0400
2018-08-21T12:29+0400
2018-08-21T12:29+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1399/17/13991745_0:121:999:686_1920x0_80_0_0_23bcb805e7a0d957925dc7ee1940a080.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1399/17/13991745_0:89:999:718_1920x0_80_0_0_783cf5b60cf4f1683454afd2ed2f4337.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, ռուսաստան, դավիթ տոնոյան, արծրուն հովհաննիսյան
աշխարհ, ռուսաստան, դավիթ տոնոյան, արծրուն հովհաննիսյան
Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Միխեևը
«Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումը կայացել է «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Այս մասին ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,–գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 20–ին, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Հայկական պատվիրակությունը Ռուսաստան է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով։