Հանցագործությունների 13215 հաղորդում, 4,4 միլիարդ դրամի վնաս. Ոստիկանության 100 օրը

© Pixabay / Maklay62Деньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում.մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսանոց փոփոխություն համար, սակայն բավարար է փոփոխություններին պատրաստ կատարողունակ թիմ ունենալու համար: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նախքան ոստիկանապետին ուղղված հարցերը նա ներկայացրեց ամփոփ հաշվետվություն այս ընթացքում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Полиция РА - Sputnik Արմենիա
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մեկնում է հայ–ադրբեջանական սահմանը պաշտպանելու

«Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները  չթաքցնելու միտում:

Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում  է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում:

Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում:

Միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի մասին, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է»,- ասաց Ղուկասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունը մշակել է մի շարք տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ և շուրջ 150000 անձ ազատվել է տուգանքի վճար վճարելուց:

Լրահոս
0