Մխիթարյանը կողմնորոշվել է. բաժանորդները ցնծում են

© Sputnik / Aram NersesyanВ магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн
В магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլիստն ասել է` ում է տալու իր ստորագրությունով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի շապիկը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընտրել է #mickitoy մրցույթի հաղթողին։

Մրցույթին մասնակցելու համար պետք էր Micki Toy խաղալիքով լուսանկար հրապարակել ու #mickitoy հեշթեգն օգտագործել։ Նա խոստացել էր, որ հաղթողը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի իր շապիկն է ստանալու իր ինքնագրով։

 

Մխիթարյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել, որի մեկնաբանությունում խոստովանել է, որ չի կարողացել մեկին ընտրել ու միանգամից չորս հաղթողի անուն է հրապարակել։

Հրապարակումն ավելի քան 70 հազար «հավանություն» է ստացել։

Լրահոս
0