Հայտնի է` «Ազիմուտ» ավիաընկերությունը երբվանից թռիչքներ կիրականացնի Երևանից

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցСамолет авиакомпании "Азимут"
Самолет авиакомпании Азимут - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 21-ին կնքվել է պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ ըստ պայմանագրի` 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:

Հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

Լրահոս
0