Ինչպես Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին. պարզաբանում է ԱԳՆ–ն

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցЗаместитель министра иностранных дел РФ Сергей Рябков
Заместитель министра иностранных дел РФ Сергей Рябков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկացիների կույր և ագրեսիվ մոտեցմանը Ռուսաստանը կհակադրի կառուցողական օրակարգի ուղղությամբ տարվող հանգիստ և մեթոդիկ աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցները և սահմանափակող միջոցների պրակտիկան վատ ավանդույթ են անվանել։ Այս մասին նշված է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարության մեջ։

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա

«Վատ ավանդույթ է դարձել` կեղծ պատրվակներով Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թեմային մշտապես անդրադառնալը։ Այսօր ամերիկացիները խոսում են տխրահռչակ «կիբեռխախտումների» մասին և ասում, թե իբր մենք խախտել ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն նավթամթերք մատակարարելու սահմանափակումները, որոնք նրանք են սահմանել», — Ռյաբկովի խոսքերն է մեջբերում ԱԳՆ կայքը։

Նրա խոսքով` ամերիկյան «հակահաքերական» միջոցները շրջանցելու փորձի համար մեղադրել են մեկ իրավաբանական անձի և ՌԴ երկու քաղաքացու, իսկ մյուսի համար «պատժել են» ռուսական երկու նավարկելի ընկերության և դրանց պատկանող 6 նավերի։

«Ինչպես միշտ, որևէ ապացույցներ և հիմնավորումներ չկան, միայն զրպարտություն է։ Գործում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Ի՞նչ երկկողմ հարաբերությունների առողջացման մասին են խոսում Վաշինգտոնում», — հարց է տալիս փոխնախարարը։

Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հիշում է իր թիկունքին Թուրքիայի հասցրած հարվածը․Սատանովսկի

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ուզում է հասնել նրան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մասնագիտական կոմիտեի միջոցով առաջ տանի իր հակահյուսիսկորեական գիծը, պնդում է, որ ընդլայնվեն պատժամիջոցային ցանկերը։ ԱԳՆ-ում կարծում են, որ դա նրանց չի հաջողվի։

«Երկկողմ և միջազգային խնդիրները լուծելու ամերիկացիների կույր և ագրեսիվ մոտեցմանը Ռուսաստանը կհակադրի կառուցողական օրակարգի ուղղությամբ տարվող հանգիստ և մեթոդիկ աշխատանքը։ Պատժամիջոցներին պատասխանել ենք և պատասխանելու ենք այնպես, որ դա չվնասի մեր սեփական շահերին», — ավելացրել է Ռյաբկովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հյուսիսային Կորեայի պատժամիջոցային ցանկում ներառել է ռուսաստանյան երկու ընկերություն և 6 նավ։ Կիբեռգործունեության համար պատժամիջոցներ են կիրառվել նաև Ռուսաստանի երկու քաղաքացու նկատմամբ։

Լրահոս
0