ՀՀ կառավարությունը կսահմանափակի փոքր ՀԷԿ–երի կառուցումը

© SputnikВоротанский гидрокаскад
Воротанский гидрокаскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրինագիծը սահմանափակում է Հայաստանում նոր ՀԷԿ–երի կառուցումը, բայց չի պահանջվում, որ հները վերակառուցվեն։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը կսահմանափակի փոքր ՀԷԿ–երի կառուցումը։ Դրա համար արգելված բնապահպանական գոտիներ կլինեն։ Այսօր կառավարությունը հերթական նիստում հաստատեց ՀՀ ջրային կոմիտեի համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Интервью с заместителем министра охраны природы Гнелем Санояном - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ կառուցումը կարգելվի ձկան հազվադեպ տեսակների ձվադրման վայրերում, նաև այն գետերում, որտեղ դերիվացիոն բեռնվածությունը գերազանցում է 40%–ը, այսինքն` այն գետերում, որոնց ավելի քան 40%–ը ՀԷԿ–ի համար խողովակի մեջ է առնվում։ Շինարարությունն արգելվելու է նաև անտառային տարածքներում, բնության հուշարձանների մոտակայքում։

Նախարարը նշեց, որ գետերից շատերում 40% ցուցանիշը չի պահպանվում։ Նա ավելացրեց` որոշ գետերում ջրի հոսանքի 90%–ը խողովակի մեջ է գնում։

Օրինագիծը սահմանափակում է նոր ՀԷԿ–երի շինարարությունը, բայց չի պահանջում, որ հները վերակառուցվեն։

Լրահոս
0