ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պետական կոմիտեն առաջին անգամ կփորձի հաշվարկել հանրապետության ստվերային բիզնեսի ծավալը։ Այս մասին լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Անանյանն ավելացրեց, որ այդ հետազոտությունները կանցկացնեն, որպեսզի ավելի լավ հասկանան` ինչպես փոխել հարկերն ու դրանց հավաքման ռեժիմը, որոնք գրված են Հարկային օրենսգրքում։
«Եկամտահարկի նվազեցման 8-9 սցենար կա: Դրանց բոլորի տակ կան թվային հաշվարկներ, որոնք վերաբերում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի նվազեցման արդյունքում յուրաքանչյուր սցենարի դեպքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում»,- ասաց նա։
Ընդհանուր առմամբ եկամտահարկը նախատեսվում է իջեցնել, իսկ ապրանքների սպառման հարկումը` բարձրացնել։ Այսինքն` առաջարկվում է խթանել խնայողությունները և փոքր-ինչ սահմանափակել սպառումը, բայց առանց գների կտրուկ բարձրացման։
Բացի այդ, առաջարկվում է փոխել միկրոբիզնեսի համար ռեժիմները, մասնավորապես, հեշտացնել գործընթացներն ու 0,5%-անոց ցածր հարկ կիրառել։ Իսկ հիմա բիզնեսում որքա՞ն «ստվեր» կա»։
«Մենք ինքներս էլ չգիտենք։ Մեր հարկային տեսուչները տեղերում էլ չեն կարող ամեն ինչ իմանալ։ Կուսումնասիրենք», — ասաց Անանյանը։
Հարկային փոփոխությունների նախագիծը աշնանը կներկայացվի խորհրդարանում։