Օսիպյանն աշխատանքից ազատեց Երևանի ոստիկանապետին

© Sputnik / Aram NersesyanНачальник Полиции Валерий Осипян перед заседанием правительства (19 июля 2018). Еревaн
Начальник Полиции Валерий Осипян перед заседанием правительства (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանապետն արդեն ստորագրել է Երևանի ոստիկանապետին աշխատանքից ազատելու հրամանը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Պողոսյանը ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել։

Հիշեցնենք, որ Պողոսյանը Երևանի ոստիկանապետ էր նշանակվել երկու ամիս առաջ` հունիսի 22-ին։

Լրահոս
0