00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա՛մ վերջ դնել բամբասանքին, կա՛մ արդյունքները փոխանցել իրավապահներին. խաղ, թե՞ դիվերսիա

© Photo : Киселев Сергей / АГН "Москва"Отправка детей в летний лагерь
Отправка детей в летний лагерь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերի հայկական հատվածում հերթական «ռումբն» է պայթել, որերորդ անգամ բևեռային կարծիքների տեղատարափ առաջացրել և միմյանց հասեցին հնչող վիրավորանքների առիթ դարձել։ Խոսքը մանկական ճամբարում (որտեղ միջոցառում էր անցել և որի շրջանակներում տղաները աղջիկների զգեստ էին հագել) արված լուսանկարների հայտնի շարքի մասին է։

Ոչ մի օր առանց հաշտության` կարծես թե նման կարգախոս են որդեգրել սոցցանցերի հայկական հատվածի օգտատերերը։ «Հեղափոխականների» և «հակահեղափոխականների» միջև մշտական դարձած առանց կանոնների և հաճախ առանց բանականության մարտերն արդեն ընդհանուր ֆոն են դարձել տարաբնույթ թեմաներով բանավեճերի համար։

Հայաստանի ճամբարներից մեկում անցկացրած հանդեսի, կամ ՈՒՀԱ–ի ժամանակ զգեստափոխված տղաների լուսանկարների առաջացման պատմությունը չեմ պատմի։ Ում որ թեման հետաքրքրել է, և առավել ևս նրանք, ովքեր մասնակցել են քննարկումներին, լուսանկարներն այդ տեսել են, իսկ բանավեճերի նկատմամբ անտարբեր մարդկանց այս պատմությունն անհետաքրքիր է։ Միանգամից գործի անցնենք։

Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Երեխաների դեմքերի բաց հրապարակումը մտահոգել է Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեին

Ահա, օրինակ 10-12 տարեկան տղաների լուսանկարներ ունենք, շրթներկով, կրծկալներով և շրջազգեստ հագած։ Նրանք ժպտում են, տարբեր կեցվածքներ ընդունում, կապիկություններ են անում, մի խոսքով, զվարճանում են։ Պետք է լուսանկարներին նկարագրություն մտածենք` նման մրցույթներ պարբերաբար անցկացվում են տարբեր կայքերում։

Կարելի է, օրինակ, ամենապարզ բանը գրել` այսինչ ամառային ճամբարում զվարճալի միջոցառում է անցկացվել։ Հանդիսատեսը տարբեր ժանրերի ելույթներ է տեսել` երեխաները բանաստեղծություն էին կարդում, երգում և պարում։  Այնուհետև տղաները աղջիկների զգեստներ են հագել և տասը րոպե բարձրակրունկ կոշիկներով նրանց քայլվածքն ու հայելու մոտ աղջիկների  ծամածռություններն են նմանակել։  Օրն ավարտվեց բուռն ծափողջույներով և պիոներական խարույկով։

Եվ ի՞նչ։ Չէ՞ որ որևէ հետաքրքիր բան չկա. ոչ հեղափոխության մասին է բան խոսվել, ոչ էլ համաշխարհային մասոնական դավադրության, միայն ձանձրույթ. որքան նման հանդեսներ են անցկացվում ամառային ճամբարներում ամեն օր։

Իսկ կարելի է, օրինակ, հրապարակել նույն լուսանկարները բարձրագոչ խոսքերով, մեծատառերով գրված և բազմաթիվ բացականչական նշաններով յուրաքանչյուր բառի վրա, այն մասին, որ երեխաներին փչացնում են, նրանց համասեռամոլ են դարձնում, այսպես սոդոմային այլասերվածության մեջ մենք կորցնում ենք մեր երիտասարդ սերնդին, և նման այլ բաներ։

Եվ ահա հերթական «պատերազմն» է պատրաստ վերջին ամիսներին չափազանց շիկացած Facebook–ի հայկական տիրույթում։ Այսինքն, «պատերազմ» կլինի, թե՝ ոչ, կախված է միայն նյութի մատուցման ձևից, նրա տակ արված գրառումներից։

Школа в деревне Айгеовит, Тавуш - Sputnik Արմենիա
Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք

Համաձայնեք, որ Facebook–ում, օրինակ, ինքնաձիգով զինված Հարավային Սուդանից մի ապստամբի լուսանկար տեղադրելն ու այն «ապստամբ Հարավային Սուդանից» մակագրելը մի բան է և այլ բան գրել, որ իբր այդ սևամորթ նեգրը վարձկան է, որին վարձատրում է «հակահեղափոխությունը»։ Իսկ եթե վարձկանի ձեռքին ֆոտոշոփով, օրինակ, Հանրապետական կուսակցության խորհրդանիշը նկարել, ապա սոցցանցերում մեկ շաբաթյա զբաղմունքը պատրաստ է։ Կամ հակառակը. վարձկանը՝ «հեղափոխությունից», իսկ թևին ֆոտոշոփով «Դուխով» գրված լինի, նույն հետևանքը կունենա։

Իսկ եթե լուրջ, լուսանկարների հետ կապված պատմության հարցում դեռ քիչ բան է պարզ, բացի նրանից, որ այդ դեպքը պետք է կրթության նախարարության լուրջ վերլուծության առարկա դառնա. պարզապես հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել և անհրաժեշտ է արդյո՞ք կարգապահական միջոցներ կիրառել ջոկատավարների և ղեկավարության նկատմամբ։

Քանի որ երեխաների ծնողները հայտնում են, որ այդ ամենը կատակ էր, խաղ, որը հանկարծակի նման արձագանք է ստացել։ Ծնողներն արդարացիորեն զայրացած են, որ իրենց երեխաներին, եթե ոչ այլասերված են ներկայացրել, ապա մեծահասակ պղծիչների զոհ։ Երեկոն դադարեց լինել թախծագորով, հանդեսն էլ` ուրախ. այժմ պետք է ամեն ինչ մինչև վերջ պարզել։

Диана Мехоян в Артеке - Sputnik Արմենիա
Ուղևորություն դեպի «մանկության երկիր». վանաձորցի Դիանան երազանքն իրականացրեց «Արտեկում»

Մյուս կողմից` ցանկացած խաղ որևէ բան է սովորեցնում երեխային։ Այս դեպքում տղաներին աղջիկների զգեստներ հագնել է սովորեցնում, և եթե այդ պահին երեխայի ճանապարհին, ոչ թե մտացածին, այլ իրական պղծիչ հայտնվի, ապա ազդեցության տակ ընկնող երեխան նրա համար հեշտ ավար կլինի։ Քիչ հավանական է, բայց ամեն դեպքում…

Սակայն ավելի մեծ է հավանականությունը, որ այդ տղաներն այժմ դեռ երկար են իրենց ուղղված ոչ միայն լուսանկարչական սարքից, այլև բջջային հեռախոսից խուսափելու։ Եվ դա արդեն նրա խղճին է մնալու, ով առաջինն է լուսանկարները տեղադրել համացանցում` խուճապային մեկնաբանություններով։

Եթե իհարկե, խուճապն անտեղի է, ինչն էլ հենց պետք է պարզի նախարարությունը. կամ վերջ դնել բամբասանքին, կամ՝ արդյունքները փոխանցել իրավապահ մարմիններին։

Լրահոս
0