Եվրասիական զարգացման բանկը կօգնի Հայաստանին առևտուր անել Բելառուսի և Ղազախստանի հետ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցМосковская биржа
Московская биржа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանկը գործարքների ժամանակ կօգնի ռուսական ռուբլով և ԵԱՏՄ երկրների այլ արժույթով։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Հայաստանի ֆոնդային շուկայի հասանելիություն է ստացել։ Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, Nasdaq OMX Armenia ազգային ֆոնդային բորսայում բանկը կկարողանա արժույթի և պետական պարտատոմսերի հետ կապված գործարքներ իրականացնել։

Информационные технологии - Sputnik Արմենիա
Հայ ուսանողներն արժութային բորսա են ստեղծել «թեժ» տեխնոլոգիայի հիման վրա

Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկն արդեն թղթակցային հաշիվ էր բացել ՀՀ ԿԲ-ում, ինչը ԵԶԲ-ին իրավունք է տալիս գործարքներ իրականացնել հայկական դրամով։

Բանկը պատրաստ է ԵԶԲ մասնակից երկրների ազգային արժույթներով իրականացվող գործողությունների ժամանակ հանդես գալ որպես մարկետ-մեյքեր։ Նման ծառայություններ բանկն արդեն իրականացնում է ռուբլով և տենգեով` Ղազախստանի ֆոնդային բորսայում և Մոսկվայի բորսայում։

ԵԱՏՄ երկրների արժույթներից Nasdaq OMX-ում փոքր ծավալի գործարքներ են իրականացվում ռուսական ռուբլով։ Այլ արժույթների պահանջարկ դեռ չկա։

Այնուամենայնիվ, եթե դրանց համար առաջարկ լինի, կարող է նաև պահանջարկ լինել. հայկական բանկերն ավելի հեշտությամբ կկարողանան ԵԱՏՄ երկրների արժույթ մատակարարել բիզնեսին։ Իսկ դա թույլ կտա առևտուր անել ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ։

Նկատենք, որ Nasdaq OMX-ում արդեն գործում են մի քանի միջազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք տեղական շուկայի համար պարտատոմսեր են թողարկում։ Դրանք են` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (BSTDB)։

Լրահոս
0