Մերկելի խոստովանությունը Թբիլիսիում. Վրաստանը ՆԱՏՕ կմտնի՞

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցФедеральный канцлер ФРГ Ангела Меркель
Федеральный канцлер ФРГ Ангела Меркель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է` արդյո՞ք Վրաստանը մոտ ապագայում կներառվի ռազմական դաշինքում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Վրաստանն ավելի մոտ է դառնում ՆԱՏՕ–ին, սակայն ինքն անձամբ Վրաստանին առաջիկայում այնտեղ չի տեսնում։ Այս մասին Մերկելն ասել է Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Մենք պետք է ավելի անկեղծ լինենք։ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցերի պատճառով առաջիկայում Վրաստանի` ՆԱՏՕ–ի անդամ դառնալու հնարավորություն չեմ տեսնում», – ասել է Մերկելը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Մերկելի այցը կապված է նաև ՌԴ–ի և Գերմանիայի հարաբերությունների բարելավման հետ»

Կանցլերը նշել է, որ Գերմանիայի դիրքորոշումն այսպիսինն է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թբիլիսիի ու Դաշինքի հարաբերություններն ավելի մտերիմ են դարձել։

«Վրաստանը դանդաղ մոտենում է ՆԱՏՕ–ին ու ԵՄ–ին. ահա այս հարցի պատասխանը»,  – ասել է Մերկելը։

Հիշեցնենք` Վրաստան–ՆԱՏՕ համագործակցության գործող փաթեթը կողմերն ընդունել են 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հարավային Կովկաս տարածաշրջանային այցը սկսվել է Վրաստանից օգոստոսի 23–ին։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։

Լրահոս
0