Վրաստանի վարչապետը հիանալի նվեր է մատուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

© FB / Mamuka BakhtadzeАнгела Меркель и Мамука Бахтадзе
Ангела Меркель и Мамука Бахтадзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անակնկալ նվեր է մատուցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում անակնկալ նվեր է ստացել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեից։ Այս մասին գրված է կանցլերի Instagram-ի պաշտոնական էջում։

 

Վրաստան, Հայաստան և Ադրբեջան Մերկելի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Այսօր նա Երևան է ժամանել։

Грузинский ансамбль Швидкаца и канцлер Германии Ангела Меркель исполнили немецкую народную песню про моряков Wir lieben die Stürme. - Sputnik Արմենիա
Մերկելը Թբիլիսիում ոչ միայն խմել է, այլև երգել. տեսանյութ

«Երգ ընթրիքին և անսպասելի նվեր. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին XVII դարի կտավ է նվիրել, որը պատերազմի ժամանակ` 1945 թվականին, անհետացել էր Դրեզդենի թանգարանից։ Ավելի ուշ կտավը հայտնվել էր ԽՍՀՄ-ում, այնուհետև` Վրաստանում», — գրված է Instagram-ի հաղորդագրության մեջ։

Մերկելի պատվիրակության կազմում ընդգրկվել են կանցլերի` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի խորհրդական Յան Հեքերը, Ֆինանսական և տնտեսական քաղաքականության գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլերը, եվրոպական քաղաքականության գծով խորհրդական Ուվե Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգը։

 

Լրահոս
0