Ադրբեջանն ավելի քան 2500 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ի՞նչ է արել հայկական կողմը

© Sputnik / Aram NersesyanВоеннослужащие армянской армии на боевой позиции
Военнослужащие армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանության նախարարությունը սահմանին տիրող իրավիճակի մասին շաբաթվա ամփոփ տեղեկություն է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

Լրահոս
0