Բուհերը հայտնվել են դասախոսներին կրճատելու խնդրի առջև. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաև փակման վտանգի առջև, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլև ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջև, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:

Թերթի տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները` լարված։ Շատերը դեռ չգիտեն` կշարունակեն դասավանդել, թե՞ դուրս կմնան։

Լրահոս
0