00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր գողություն Երևանում. բանկոմատից ավելի քան 7 միլիոն են հափշտակել

© Sputnik / Karen YepremyanОтделение "Converse Bank"-а в Ереване
Отделение Converse Bank-а в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել բանկոմատից. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Полицейская машина - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի մարզում թալանել են ապահովագրական ընկերություններից մեկի գրասենյակը

2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի գործադրմամբ, բանկին պատկանող բանկոմատից կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի վարույթ: Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, առգրավվել և զննության ենթարկվել բանկոմատի տեսախցիկների տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է առերևույթ հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ է, 39 տարեկան։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, տղամարդը, այլ անձանց ցուցումներ տալով և տեղեկատվություն տրամադրելով, օժանդակել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի՝ 7 200 000 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 6մլն ՀՀ դրամ:

Դատարանի որոշման մասին, օրենքով սահմանված կարգով, քննիչը տեղեկացրել է դատախազին՝ առաջարկելով քննարկել վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս
0