00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մատներդ էլ հետը կուտես. համեղ նախաճաշի 5 տարբերակ. տեսանյութեր

© Sputnik / Aram NersesyanГеркулесовая каша
Геркулесовая каша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շատերն են սկսել մեծ ուշադրություն դարձնել ճիշտ սննդին։ Նախաճաշը պետք է ոչ միայն համեղ լինի, այլև օգտակար և հագեցնող։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի —Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական ավանդական նախաճաշը հեռու է տարածված կարծրատիպից, թե Հայաստանում նախաճաշին, ճաշին և ընթրիքին միայն խորոված են մատուցում։ Մեր երկրում յուրաքանչյուրը կարող է իր համար ընդունելի նախաճաշ գտնել` սկսած թեթև շիլաներից, վերջացրած շատ օգտակար մրգային աղանդերով։

Sputnik Արմենիան իր «Համով Հայաստան» խոհարարական նախագծի հիման վրա ընտրել է նախաճաշի ամենատարածված 5 բաղադրատոմսերը։

Կրուասան Բենեդիկտ

Հայաստանում պատրաստած կրուասանները ոչնչով չեն զիջում ֆրանսիականին։ Ֆրանսիական նախաճաշը, որը բաղկացած է կրուասանից և մեկ բաժակ թունդ սուրճից, կարելի է համտեսել ինչպես հարմարավետ սրճարաններում, այնպես էլ ինքնուրույն պատրաստել տանը։ Շատ տարածված է «Կրուասան Բենեդիկտը», որը պատրաստվում է խոզապուխտի նուրբ շերտերով և պաշոտ ձվի համադրությամբ` համեմվելով հոլանդական սոուսով:

Խաշիլ

Հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը, որն ընդունված է մատուցել Սուրբ Սարգսի տոնին, «Խաշիլն» է։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանում այս հագեցնող ուտեստը պատրաստման տարբեր եղանակ ունի։ Ամենատարածված բաղադրատոմսը` եփած փոխինձ, սոխարածով և մածնով։ Տնային տնտեսուհիներն այս նախաճաշը պատրաստում են առանց առիթի, քանի որ հագեցնող է և համեղ։

Վարսակաձավարի շիլա

Աշխարհում ամենատարածված նախաճաշերից մեկն է։ Վարսակաձավարով շիլան սիրում են նաև Հայաստանում։ Տեղի խոհարարներն այս ուտեստին հայկական բաղադրիչներ են ավելացնում ու անչափ համեղ նախաճաշ են պատրաստում։

«Հերկուլեսի» շիլա պատրաստելու համար անհրաժեշտ է կծոխուր, դդումի մուրաբա, վարսակաձավար և դեղձ: Այս ուտեստը պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է պետք։

Իտալական բրուսկետա և կրոստինի

Իտալական բրուսկետան և կրոստինին նույնպես տարածված են Հայաստանում։ Այս համեղ ուտեստները պատրաստելու համար շատ քիչ բաղադրիչներ են պետք։

Լոլիկով բրուսկետա պատրաստելու համար անհրաժեշտ է լոլիկ, սխտոր, աղ, ձիթապտղի յուղ և համեմունքներ։ Սնկով կրոստինիի համար` սունկ և համեմունքներ, հավով կրոստինիի համար` հավ և համեմունքներ։

Մրգային կաթնաշոռ

Երբ ժամանակը քիչ է, բայց ուզում ես համեղ մի բան ճաշակել, ապա կօգնի այս բաղադրատոմսը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ձու, ալյուր, շաքարավազ, կաթնաշոռ, սեզոնային մրգեր։ Կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում` խառնելով բաղադրիչներն ու տապակելով արևածաղկի յուղով։ Գլխավոր բաղադրիչը կաթնաշոռն է։

© Sputnik / Aram Nersesyan, Laura SarkisianՀյուր՝ շեֆ–խոհարարին. ինչպես «Մրգային կաթնաշոռ» պատրաստել
Հյուր՝ շեֆ–խոհարարին. ինչպես «Մրգային կաթնաշոռ» պատրաստել - Sputnik Արմենիա
Հյուր՝ շեֆ–խոհարարին. ինչպես «Մրգային կաթնաշոռ» պատրաստել
Լրահոս
0