ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 42-ամյա Լարիսա Ռաֆաէլյանը իր վարած Range Rover մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 16-ամյա Նորա Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդն իր ավտոմեքենայով աղջկան տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին:
Կայքի տեղեկություններով` աղջիկը սովորում է Երևանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում: