Երևան-Մեղրի ավտոճանապարհի հրդեհը դեռ մարել չի հաջողվում

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль пожарной службы
Автомобиль пожарной службы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվել են 20 հա խոտածածկույթ, 100 գիհի և ջերմահարվել է 30 բերքատու ծառ:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Երևան– Մեղրի ավտոճանապարհի օգոստոսի 25–ին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Автомобили пожарной службы и скорой медицинской помощи - Sputnik Արմենիա
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է նաև նախարարը

Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:

Օգոստոսի 26–ի դրությամբ մարվել է 20 ծխացող օջախ: Տեղում սահմանվել է հերթապահություն:

Այրվել են 20 հա խոտածածկույթ, 100 գիհի և ջերմահարվել է 30 բերքատու ծառ:

Հիշեցնենք` օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական և 26 բնապահպան:

Լրահոս
0