00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օպերային աստղերը կերգեն Երևանում. երաժշտասերներին մեծ տոն է սպասում

© Sputnik / Asatur Yesayants Здание Оперы и балета им. Александра Спендиаряна
Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու օպերային հայտնի երգիչները հայ երաժշտասերներին զարմանալի երեկո են խոստանում։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և օպերայի համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում օգոստոսի 29-ին տեղի կունենան Ջ. Պուչինիի «Թիկնոցը» և Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաների պրեմիերաները ։ Այս մասին Sputnik Արմենիայի միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ներկայացման բեմադրող դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը։

«Պայացները» բեմադրելու գաղափարը ծնվել է Թոփչյանի և Կանիոյի դերակատար Արսեն Սողոմոնյանի զրույցից հետո։ Երգիչն ասել է, որ պատրաստ է փոխելու իր ժամանակացույցը և Երևան գալ օգոստոսի վերջին։

«Դրանից հետո ես երկար ժամանակ փնտրում էի Նեդային։ Սակայն մի օր Սերգեյ Սմբատյանը (Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր) խորհուրդ տվեց լսել սոպրանո Աննա Կասյանին։ Սկզբում ես նրան մեկ այլ երգչուհու հետ էի շփոթել, որն այդ դերին չէր սազում։ Սակայն երբ լսեցի նրա ձայնը, հասկացա, որ գտել եմ այն, ինչ փնտրում էի», — խոստովանեց Թոփչյանը։

Կասյանն իր հերթին նշեց, որ տարբեր երկրներում է երգել և հայտնի թատրոններում դերեր խաղացել, սակայն միշտ երազել է լինել պատմական հայրենիքում և երգել հայ հանդիսատեսի համար։ Նախկինում դաշնակահարուհի և ջութակահարուհի, իսկ այսօր համաշխարհային աստղ Կասյանը համոզված է, որ սպասվող ելույթը կհիշի և՛ ինքը, և՛ հայ հանդիսատեսը։

«Բեմը իմ կյանքն է, իմ տարերքը և իմ սերը։ Ուրախ եմ, որ վերջապես կարող եմ այդ սերս փոխանցել հարազատ հանդիսատեսին։ Երբեք արմատներս չեմ թաքցրել և հպարտացել եմ, որ հայ եմ», — նշեց երգչուհին։

Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян во время гала-концерта на Красной площади (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Օպերային համաշխարհային աստղերը երգեցին Փաշինյանի, Պուտինի ու այլ ղեկավարների համար

Թատերականացված համերգային ներկայացմանը մասնակցելու համար հրավիրվել է նաև իտալացի բարիտոն Ջամպիերո Ռուջերին։ Երգիչը կարծում է, որ հայերն ու իտալացիները շատ նման են իրենց խառնվածքով։ Նա ասաց, որ արդեն երրորդ անգամ է Հայաստան այցելում օպերային բեմադրություններին մասնակցելու համար։

Նա ավելացրեց, որ ոգեշնչվում է` տեսնելով հայերի լուրջ և հարգալից վերաբերմունքը երաժշտության նկատմամբ։

«Նման բան Եվրոպայում հազվադեպ կարելի է տեսնել։ Ձեր երգիչները ոչ միայն երգում են իտալերեն, այլև խոսում և զգում են լեզուն, իսկ դա շատ կարևոր է», — ընդգծեց բարիտոնը։

Նշենք, որ Ջ. Պուչինիի «Թիկնոցը» օպերային բեմադրության մեջ ներգրավված են հայաստանյան արտիստներ։ Ժորժետայի պարտիան կկատարի սոպրանո Մարինե Դեինյանը, Միկելեի դերում կներկայանա բարիտոն Դավիթ Բաբայանցը, իսկ Լուիջիինը` տենոր Հովհաննես Անդրեասյանը։ Երկու ներկայացման մեջ էլ ներգրավված են «Հովեր» կամերային երգչախումբը և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի ներկայացուցիչները։

Լրահոս
0