«Ուրալի» պաշտպանը կխաղա «Արարատ–Արմենիայի» կազմում

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցИгрок "Ростова" Александр Бухаров и игрок "Урала" Владимир Хозин
Игрок Ростова Александр Бухаров и игрок Урала Владимир Хозин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացող Վլադիմիր Խոզինը մինչև այս խաղաշրջանի ավարտը վարձակալության իրավունքով ելույթ կունենա «Արարատ–Արմենիա» թիմում։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի ֆուտբոլիստ, Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վլադիմիր Խոզինն անցել է «Արարատ-Արմենիա» ակումբ, որը ելույթ է ունենում Հայաստանի առաջնության բարձրագույն լիգայում։ Այս մասին նշված է ռուսական ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջում։

Աղբյուրի համաձայն` Խոզինը ելույթ է ունենալու «Արարատ-Արմենիայի» կազմում վարձակալության իրավունքով մինչ այս խաղաշրջանի ավարտը։

Խոզինը հանդես է գալիս «Ուրալի» կազմում 2014 թվականից։ 29 տարեկան ֆուտբոլիստն այս ընթացքում Եկատերինբուրգի ակումբի կազմում 58 խաղ է անցկացրել ու հինգ գոլ է խփել։

Լրահոս
0