Միլիոնատեր Դեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին

© Sputnik / Asatur YesayantsДен Билзерян прогулялся по городу (27 августа 2018). Еревaн
Ден Билзерян прогулялся по городу (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախ մեկնելու ճանապարհին ամերիկահայ միլիոնատերը պարապ չի մնացել. նա լուսանկարել է իրեն ուղեկցող մարդկանց, այդ թվում` հայ երգչուհուն։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Արցախ մեկնելու ճանապարհին լուսանկարել է հայտնի երգչուհի Սիրուշոյին և լուսանկարը հրապարակել Instagram-ի իր էջում։

© Instagram/ danbilzerianԴեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին
Очередной слайд из Instagram сториз Дэна Билзеряна - Sputnik Արմենիա
Դեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին

Նշենք, որ Բիլզերյանի հետ Արցախ են մեկնել նաև նրա հայրը, եղբայրը, ընկերուհիները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Երեկ` օգոստոսի 27-ին, նրանք մեկնել են Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ։

Լրահոս
0