Դեն Բիլզերյանի ընկերուհուն հիացրել է հայերի հյուրընկալությունը

© Sputnik / Asatur YesayantsСайлен Медейрос в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн
Сайлен Медейрос в кафе на Северном проспекте (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սայլեն Մեդեյրոսն ընդամենը 24 ժամ է Հայաստանում և արդեն մինչև ականջները սիրահարվել է երկրին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Պոկերի արքա Դեն Բիլզերյանի ընկերուհին` Սայլեն Մեդեյրոսը, Instagram-ի իր սթորիզ բաժնում մի քանի լուսանկար է հրապարակել։

Երևում է, որ զույգը թեժ երեկո է ունեցել` շոգեբաղնիք, մերսման սրահ, ռեստորան։ Նա գրել է, որ հիացած է հայերով և նրանց հյուրընկալությամբ։

«Անկեղծ, ես ընդամենը 24 ժամ եմ այստեղ և արդեն սիրահարվել եմ Հայաստանին։ Այնքան գեղեցիկ երկիր է, ուտելիքը` անհավանական համեղ, մարդիկ` բարեհամբույր։ Շնորհակալություն նման հյուրընկալության համար», — գրել է նա։

Մեդյրոսը չի դիմացել և կարմիր լողազգեստով լուսանկար է հրապարակել։

Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Երեկ` օգոստոսի 27-ին, նրանք մեկնել են Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ։

Լրահոս
0