00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խորհրդականը հեռացավ. կադրային քաղաքականության շտկո՞ւմ, թե՞...

© Photo : official site of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արսեն Խառատյանի հետ կապված դեպքը քաղաքական այն ցայտնոտի արդյունքն է, որով Փաշինյանն ընտրում էր իր կադրերին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետի խորհրդականի հրաժարականը «գլամուրային» բնույթի այլ իրադարձությունների ֆոնին աննկատ մնաց։ Բայց իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում նախնական, սակայն որոշակի հետևություններ անել կարելի է։

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը հայտնեց, որ օգոստոսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ նրա` պատճառն անձնական, ընտանեկան բնույթ է կրում։ Նրա ընտանիքն այս պահին բնակվում է Թբիլիսիում և այնտեղ կմնա մինչև 2019 թվականը։ Երկրորդ պատճառն «անձնական տրանսֆորմացիաներն» են, որոնք կապված են պետական ծառայության մեջ անցկացրած այս երեք ամիսների հետ։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց իր խորհրդականին

Սակայն, եթե ընտանեկան հարցը պարզ է, ապա պարզ չէ «անձնական տրանսֆորմացիաների» խնդիրը։ Նման աղոտ արտահայտությունն ամենատարբեր դատողությունների առիթ է տալիս։

Ինչպես հայտնի է, մինչև նշանակումը Խառատյանն աշխատում էր Թբիլիսիում, ղեկավարում էր «Ալիք Մեդիա» հայ-վրացական լրատվական նախագիծը։ Որոշ ժամանակ եղել է «Գոլոս Արմենիայի» հայկական ծառայության թղթակից։

Այլ պետության տարածքում գործող տեղեկատվական ռեսուրսի ղեկավարի նշանակումը վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում, համաձայնեք, մի փոքր տարօրինակ է, եթե չասենք, անհեթեթ։ Չկասկածելով Խառատյանի մեդիա ոլորտի պրոֆեսիոնալ հմտությունների վրա` դժվար է պատկերացնել, թե Փաշինյանին ինչ խորհուրդներ կարող էր տալ մի մարդ, որը հեռու է ներհայկական իրողություններից, անտեղյակ այս լսարանի և արտաքին գործընկերների հետ աշխատելու նրբություններից։

Այսպես օրինակ` վարչապետի նորանշանակ խորհրդականը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ չի բացառում ՀՀ 3–րդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հավանական նշանակումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։ Նախկին և գործող վարչապետների խիստ առճակատումը հաշվի առնելով`խորհրդականի շուրթերից հնչող նման հայտարարությունը բավական զվարճալի էր։

Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը երկակի չափանիշներ է տեսնում Փաշինյանի կադրային քաղաքականությունում

Փորձելով պարզաբանել իրավիճակը` վարչապետի մամուլի քարտուղարն այն ժամանակ ասաց, որ խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի բազմակողմանի վերլուծությունն է, կողմ և դեմ փաստարկների կշռադատումը և վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։ Այնուհետև արդեն կառավարության ղեկավարն է որոշում, ինչպես վերաբերվել այդ խորհուրդների հետ։

«Կոնկրետ այս դեպքում Փաշինյանը Խառատյանի հետ համակարծիք չէ», – ասաց այն ժամանակ Արման Եղոյանը։

Մենք չգիտենք, թե Խառատյանն այս ընթացքում Փաշինյանին ինչ խորհուրդներ է տվել, սակայն չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանի մասին սկանդալային հայտարարությունից հետո կարող էին լինել նաև այլ, ոչ պակաս «էկզոտիկ» խորհուրդներ։

Խառատյանի հետ կապված դեպքը քաղաքական ցայտնոտի արդյունք է, որով Փաշինյանը կայացնում էր իր կադրային որոշումները։ Ամուր կադրային կորիզ չունենալով` վարչապետը ստիպված էր թիմ հավաքել «այսուայնտեղից»` ընդունելով երիտասարդ էնտուզիաստներին, որոնք երբեմն չեն կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը։ Այս առումով արդիական է այն հարցը, թե հետո էլ ով չի դիմանա պատասխանատվության բեռին։

Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններին ընդառաջ ներաշխատակազմային դիմակայումն ավելի է սրվելու։

Լրահոս
0