00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլորը բոլորի դեմ հասարակություն ունենալու վտանգ կա». ՀՅԴ–ն` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

© Sputnik / Aram NersesyanАрмен Рустамян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн
Армен Рустамян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանին մեղադրելու հարցեր կան, բայց նրան պետք է մեղադրել` ղեկավարվելով փաստերով, ոչ թե անձնական վերաբերմունքով, կարծում է Արմեն Ռուստամյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրել միայն նրանում, ինչում նա իսկապես մեղավոր է, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի գործը։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ով Քոչարյանին քնած հրաբուխ է համարում, քաղաքականությունից ոչինչ չի հասկանում. Շարմազանով

Ռուստամյանն ընդգծեց, որ Դաշնակցությունը Քոչարյանին անվերապահորեն չի աջակցում։

«Ընդհանրապես կռապաշտությամբ զբաղվել չի կարելի։ Մենք պաշտպանում ենք արժեհամակարգը, այդ թվում արդարադատության մեջ։ Մենք ասում ենք` մի դատիր, որ չդատվես։ Իսկ եթե դատում ես, ապա դատիր առանց ցասումի և կողմնակալության», — ասաց նա` ավելացնելով, որ այլապես կանխակալ դատարանը նորմալ երևույթ կդառնա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի «բոլորը բոլորի դեմ» հասարակության ձևավորման։

Ռուստամյանի խոսքով` սեփական երկրում թշնամիներ փնտրել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն ժամանակին համագործակցել է ՀԱԿ-ի հետ, ինչպես նաև նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել են իրենց գերագույն մարմնում, անկախ նրանից, որ 1994 թվականին նա արգելել էր կուսակցության գործունեությունը, իսկ կուսակցության ղեկավարները բանտում էին։

«Սակայն երկրի ներսում մենք թշնամիներ չենք փնտրում և չենք կարծում, որ դա պետք է անեն մյուսները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր արդարադատության նախարարը շատ պարզ խոսեց այն մասին, թե ինչպես պետք է արդարադատություն իրականացնել։ Նույնիսկ մեղադրվողն իրավունքներ ունի։ Մենք այդ մակարդակին հասած ազգ ենք», — ասաց Ռուստամյանը։

Второй Президент Армении Роберт Кочарян (2001 год) - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու սցենար չի կարող լինել. Փաշինյան

Հարցին` Քոչարյանը Հայաստանի քաղաքականության մեջ տեղ ունի, թե ոչ, Ռուստամյանը պատասխանեց, որ նման իրավունք ունի ցանկացած նախկին պաշտոնյա, առավել ևս` նախագահը։

«Սա վերաբերում է և՛ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի 10 տարվա լռությունը (1998-2007 թվականներին) նույնպես սխալ եմ համարում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսին ՀՔԾ-ն հարցաքննության էր կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հարցաքննության ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել իրավասությունները գերազանցելու հարցում բողոքի ցույցի ժամանակ ուժի կիրառման առումով, որի հետևանքով տապալվեց սահմանադրական կարգը։

Այն ժամանակ` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, նախագահական ընտրություններից հետո երկրում շուրջօրյա ցույցեր սկսվեցին։ Ցույցերը ցրելու համար իշխանություններն ուժ կիրառեցին։ Ավելի ուշ արդեն ոչ թե հատուկ միջոցներ, այլ մարտական զենք կիրառվեց։ Մահացան 10 մարդ։ Տեղի ունեցածի մեղավորների անունները մինչև հիմա չեն հնչել։

Որպես խափանման միջոց` Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանավորումը։ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Քոչարյանը դեռ ազատության մեջ է, սակայն մեղադրանքը հանված չէ։

Օգոստոսի 16-ին Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը և հայտարարեց, որ քաղաքականություն է վերադառնում։

Լրահոս
0