Բանակում կաշառքի ու խարդախության դեպք է բացահայտվել. լուսանկարներ

© Photo : press office of the Ministry of Defence of RA / Военная полиция РА
Военная полиция РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռազմական ոստիկանությունը բանակում կաշառքի հերթական դեպքն է բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները կաշառքի փոխանցման պահին բերման են ենթարկել բանակի պայմանագրային զինծառայողի ու քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` օգոստոսի 24-ին պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով, քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար են պահանջել։ Իսկ գումարը ստանալու պահին Երևան քաղաքի Աթոյան փողոցից բռնվել և բերման են ենթարկվել ռազմական ոստիկանություն:

© Photo : official site of the MoD of RA / ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկված քաղաքացին
Военная полиция Армении поймала злоумышленников на взятке - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկված քաղաքացին

Դեպքի առթիվ 25.08.18թ-ին հարուցվել է քրեական գործ կաշառք ստանալու պատրվակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և կաշառք տալու հատկանիշներով։ Հարուցված գործով պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

© Photo : official site of the MoD of RA / ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկված քաղաքացին
Военная полиция Армении поймала злоумышленников на взятке - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկված քաղաքացին

Նախաքննությունը շարունակվում է։

© Photo : official site of the MoD of RA / Նրանց բռնել են կաշառքի փոխանցման պահին
Военная полиция Армении поймала злоумышленников на взятке - Sputnik Արմենիա
Նրանց բռնել են կաշառքի փոխանցման պահին

 

Լրահոս
0