Երկու մարդ մահացել և 11-ը վիրավոր են Ջեկսոնվիլում գրանցված միջադեպի հետևանքով:
ՌԻԱ նովոստին հայտնում է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի այս քաղաքում կիբերխաղամոլը, մրցաշարը պարտվելուց հետո, անկանոն կրակ է բացել:
Մարդկանց սպանելուց ու վնասվածքներ հասցնելուց հետո խաղամոլն ինքնասպան է եղել:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա անունը Դերեկ Ջոնս է, դեպքի նախորդ օրը թվիթերի իր էջում գրառում է արել, թե տրամադրված է սպանել որևէ մեկին:
Թվիթերում այդ անունով օգտատերի էջն այժմ անհասանելի է: